ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ
Օգտակար խորհուրդներ` մարմնամարզություն
Շատերը կհամաձայնեն, որ մարմնամարզությունն ամեն մեկի բանը չէ: Ոչ բոլորը կարող են ոտքերի, ձեռքերի ու գլխի այնպիսի շարժումներ անել, որպիսին պահանջվում է մարմնամարզության ժամանակ: Իսկ ահա մատները շարժել կարող են անգամ անկողնային հիվանդները::
Պարզվում է` մատներին հաղորդած էլաստիկությունն ու ուժը ամբողջ օրգանիզմին փոխանցում են էներգիա ու եռանդ: Առողջության լավացման զգալի արդյունքի հասնելու համար առաջարկվող վարժությունները խորհուրդ է տրվում կատարել օրվա մեջ 2-3 անգամ, 15 րոպե
Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների պրոֆիլակտիկայի ու սթրեսից հետո առաջացած լարվածությունից թոթափվելու համար կատարում են մատներով համրանք վարժությունը: Դրա համար անհրաժեշտ է կրծքավանդակի մոտ ձեռքի ափերը դեմ-դիմաց, ոչ մեծ հեռավորության վրա պահել ու հետո սկսել մատները հերթականությամբ ծալել` սկսած ճկույթից` միաժամանակ շրջանաձեւ շարժումներ կատարելով դաստակով:
Գլխացավին, արյան բարձր ճնշմանն օգնում է մատները հաջորդաբար իրար միացնելը` հինգերորդ մատը` չորրորդին, երրորդին, երկրորդին, առաջինին, այնուհետեւ նույնը կատարել հակառակ ուղղությամբ: Պետք է աշխատել միաժամանակ երկու ձեռքով:
Ականջի հիվանդություններին ու լսողության հետ կապված խնդիրներին օգնում է վարժությունը, որի ժամանակ միջին մատը դիպչում է մեծ մատի բարձիկին, հետո միջին մատը նույն դիրքով սկսում եք ծալել` ուժ գործադրելով մեծ մատի վրա: Մյուս մատները պետք է ուղիղ դիրքով լինեն, բայց ոչ լարված: Մատները այս դիրքով պետք է պահել 3 րոպեի չափ ու կրկնել մի քանի անգամ:
Ողնաշարի ու հոդերի ցավերի ժամանակ, որոնք կարող են լինել ռադիկուլիտի կամ ռեւմատիզմի հետեւանք, օգնում է ցուցամատով կատարվող վարժությունը: Ցուցամատը այնպես պետք է ծալել, որ ծալած վիճակում ցուցամատի բարձիկը դիպչի մեծ մատի հիմքին, որն իր հերթին թեթեւ հենակ պիտի հանդիսանա ցուցամատի համար: Մյուս մատները պետք է պահել ուղիղ ու թույլ վիճակում:
Մրսածության հետեւանքով առաջացած հիվանդությունների ժամակակ օգնում են իմունային համակարգը ակտիվացնող վարժությունները: Ձեռքի ափերը միացնել միմյանց ու բռունցք անել: Միայն մի ձեռքի մեծ մատը թողնել ազատ ու մյուս ձեռքի ցուցամատով ու մեծ մատով դրա շուրջ կատարել օղակաձեւ շարժումներ:
Գերհոգնածությունից ու աչքերի հոգնածությունից ազատվելու համար արդյունավետ է մատների հետեւյալ վարժությունը. ճկույթների, մատնեմատերի ու մեծ մատների բարձիկներն իրար միացնել, իսկ մյուս մատներն ազատ թողնել: Այս վարժությունը դրականորեն է ազդում նաեւ ընդհանուր ինքնազգացողության վրա:
Մարսողական համակարգի օրգանների հիվանդությունների, փքվածություն զգալու դեպքում օգնում է այն վարժությունը, որի ժամանակ աջ ձեռքի ճկույթ մատը այնպես է ծալվում, որ կարողանում է դիպչել մեծ մատի հիմքին, ու թեթեւակի սեղմում է այն: Իսկ ախորժակի լավացման համար պետք է երկու ձեռքերի մատներն այնպես միահյուսվեն իրար, որ մի ձեռքի մեծ մատը կարողանա թեթեւ մերսել մյուս ձեռքի ափը:
Կարդացեք նաև
Հետազոտությունների ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են աէրոբ մարզումները մետաբոլիկ հիվանդություններ առաջացնող դեգեներատիվ գործընթացներին հակառակ ընթացք տալիս: Իսկ այդ հիվանդությունները...
Պարզ ֆիզիկական վարժությունները կարող են ծերության տարիներին մարդուն փրկել սրտի կամ ուղեղի կաթվածից: Journal of Cardiopulmonary Rehabilitation and Prevention-ում հրապարակված հոդվածում պնդում են....
Սիդնեյցի բժիշկներն ապացուցել են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգտակար է ո՛չ միայն մարմնի, այլև ուղեղի համար: Այս մասին հայտնում է newsyou.info-ն: Նրանց փորձերը ցույց են տվել, որ մկանային ուժի...
Ֆիթնես-թրեքերի օգտագործումը զգալի ազդեցություն չունի ֆիզիկական վարժությունների ինտենսիվության վրա: Այս մասին է վկայում բժիշկների միջազգային խմբի իրականացրած հետազոտությունը...
Newsyou.info-ի փոխանցմամբ՝ Մերիլենդի համալսարանի հետազոտողները պարզել են, թե երբ է ուղեղը սկսում փոխվել ֆիզիկական վարժանքների բացակայության պատճառով: Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել...
Բելգիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականների խումբը պարզել է, որ անհրաժեշտ է կատարել ֆիզիկական վարժություններ՝ օրգանիզմի անժամանակ գենետիկական ծերացումը կանխելու համար...
Սպորտով զբաղվելը չի օգնի ազատվել ավելորդ քաշից, բայց կօգնի վերացնել ներքին օրգանների ավելորդ ճարպը: Դրա շնորհիվ ավելի առողջ կլինեք եւ ավելի երկար կապրեք, պնդում են...
Նյու Յորքի Բիոմոլեկուլային բժշկության ինստիտուտի ամերիկացի գիտնականները պարզել են սպորտի դրական ազդեցությունն ուղեղի վրա: Ինչպես հաղորդում է The New York Times-ը, պարզվել է, որ ֆիզիկական...
Կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է քաղցկեղի 13 տեսակների զարգացման հավանականությունը: Նման եզրակացության են հանգել University of North Carolina-ի գիտնականները...
Ընդմիջումային վազքային մարզումները կարող են արդյունավետ այլընտրանք լինել ֆիզիկական թեթև վարժություններին և, նույնիսկ, չափավոր ռեժիմով ուժեղացված մարզումներին: Այսպիսի եզրակացության են հանգել կանադացի գիտնականները...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն